Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Սրանց համար, հող հանձնելը և´ հպարտություն է, և´ շեֆին քծնելու գերագույն նպատակ

Սրանց համար, հող հանձնելը և´ հպարտություն է, և´ շեֆին քծնելու գերագույն նպատակ
25.06.2023 | 22:34

Անկախ ռեգիոնալ դերակատարների դիմակայությունից ու շահերից բխող առանձնահատկություններից, պետք է արձանագրել, որ Ադրբեջանը երբեք այսքան լկտի ու ագրեսիվ չէր դառնա, եթե Հայաստանում, ի դեմս իշխող խմբակի, ապազգային դեմքերի այսպիսի գարշելի պատկեր չլիներ:

Այս իրադրությունը ոչ միայն իշխող ուժի քաղաքական կուրսի տապալումն էր, որը որպես հետևանք պատերազմ, մարդկային ու տարածքային մեծաթիվ կորուստների հանգեցրեց, այլ այն, որ սրանց համար, հող հանձնելը և´ հպարտություն է, և´ շեֆին քծնելու գերագույն նպատակ:

Եթե ոմանք իրենց առաջ են նետում փաշինյանական դավադրությունը կիսելու ու պաշտպանելու համար, ոմանք էլ գլուխները կախ պարզապես փախչում են, որպեսզի որոշ ժամանակ անց ասեն, որ իրենք իշխանության մեջ «գերու» կարգավիճակ են ունեցել, իրենց շանտաժով ու սպառնալիքով են թիմում պահել:

Հայրենիքը անձնական բարեկեցությամբ փոխողների մի մասը վաղուց անցել է կարմիր գիծը և օրվա վայելքներով ապրելով հանդերձ գիտակցում է, որ բոլոր առումներով ոչնչացված է և իրենցից յուրաքանչյուրի հետևից դեռ գալու են:

Որքան էլ փողը, իշխանությունն ու բարեկեցությունը սրանց կուրացնի, մեկ է` այն մի օր ավարտվելու է` նրանց կյանքը վերածելով դժոխքի. իրենց արածի ու չարածի պայմաններում այլ կերպ դժվար է պատկերացնել:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2029

Մեկնաբանություններ